հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Ամերիկացի սենատորներն օրինագիծ են ներկայացրել, որն արգելում է ԱՄՆ-ի զենքի վաճառքն Իսրայելին

Ամերիկացի սենատորներն օրինագիծ են ներկայացրել, որն արգելում է ԱՄՆ-ի զենքի վաճառքն Իսրայելին

Ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը դեմոկրատ սենատորներ Փիթեր Ուելչի և Ջեֆ Մերքլիի հետ համատեղ քննարկման է ներկայացրել մի օրինագիծ, որն առաջարկում է արգելափակել ավելի քան 20 միլիարդ դոլարի զենքի վաճառքն Իսրայելին: Այս մասին Սանդերսը հայտնել է X սոցիալական հարթակում:

«Նեթանյահուի ծայրահեղական կառավարությանը զենքի հետագա ուղարկումն անբարո է և անօրինական. ամերիկյան զենքերը պատասխանատու են Գազայում չափազանց մեծ թվով քաղաքացիական զոհերի համար», - գրել է Սանդերսը։

Նա նշել է, որ Իսրայելն իրավունք ուներ պատասխանել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման՝ հոկտեմբերի 7-ի հարձակմանը, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր սպանվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Սակայն Նեթանյահուի կառավարությունն, ըստ Սանդերսի, ոչ միայն պատերազմ է մղել ՀԱՄԱՍ-ի դեմ, այլ նաև պաղեստինցի ժողովրդի դեմ։

«Այն (Նեթանյահուի կառավարությունը) լայնածավալ պատերազմ է սանձազերծել պաղեստինցի ժողովրդի դեմ՝ սպանելով ավելի քան 41 000 պաղեստինցու և վիրավորելով ավելի քան 95 000-ին, որոնց 60 %-ը կանայք, երեխաներ կամ տարեց մարդիկ են…. Բազմաթիվ փաստագրական վկայություններ կան, որ այդ զենքն օգտագործվում է` խախտելով ԱՄՆ-ի օրենքներն ու միջազգային իրավունքը», - ընդգծել է Սանդերսը։

Սենատը փաստաթղթի շուրջ քվեարկությունը կանցկացնի նոյեմբերին։

 

  • Կիսվել: