հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ամերիկացի պաշտոնյաների մահափորձին Իրանի միջամտության մասին պնդումը լիովին անհիմն է. ԻԻՀ ԱԳՆ խոսնակ

Ամերիկացի պաշտոնյաների մահափորձին Իրանի միջամտության մասին պնդումը լիովին անհիմն է. ԻԻՀ ԱԳՆ խոսնակ

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հերքել է այն պնդումը, թե Իրանը առընչություն է ունեցել ամերիկացի նախկին կամ գործող պաշտոնյաների նկատմամբ մահափորձին, գրում է parstoday.ir-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, նշելով, որ նմանատիպ պնդումներ հնչել են նաև նախկինում և դրանք բոլորը հերքվել են ու դրանց կեղծ լինելն ապացուցվել է, Իսմայիլ Բաղայի Համանեն ասել է․ «Այս պնդումների կրկնությունը սիոնիստական և հակաիրանական շրջանակների կողմից ԱՄՆ-ի և Իրանի միջև խնդիրները բարդացնելուն ուղղված նողկալի դավադրություն է»։

Նա նշել է, որ ինչպես և նախկինում, Իրանը կօգտագործի բոլոր հնարավորություններն ու օրինական միջոցները՝ իր ժողովդրի իրավունքները պաշտպանելու համար։
Ավելի վաղ, մեջբերելով ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից Թեհրանի դեմ ուղղված մեղադրանքներն Associated Press-ը գրել էր, որ քրեական հայց է ներկայացվել Մանհեթենի դաշնային դատարան, ըստ որի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անհայտ պաշտոնյան անցյալ սեպտեմբերին դիմել է մի անձի՝ Դոնալդ Թրամփին հետևելու և սպանելու ծրագիր մշակելու համար»։

Հատկանշական է, որ այս հայտարարությունն արվում է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից և Քամալա Հարիսի սպանությունից հետո։
Ամերիկացի դաշնային պաշտոնյաները, Վաշինգտոնի իրանաֆոբ քաղաքականության շրջանակներում, բազմիցս հայտարարել են, որ «Իրանն անընդհատ փորձում է ԱՄՆ-ի տարածքում սպանել ամերիկացի պաշտոնյաներին, այդ թվում՝ Թրամփին»։

Անցյալ ամառ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարեց, թե վարձով սպանություն կատարելու գործի շրջանակներում մի պակիստանցի մեղադրվում է Իրանի հետ կապեր ունենալու մեջ:

  • Կիսվել: