շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամերիկացի լրագրողը 44-օրյա պատերազմում սիրիացի վարձկանների ներկայությունը փաստող նոր տեսանյութ է հրապարակել

Ամերիկացի լրագրողը 44-օրյա պատերազմում սիրիացի վարձկանների ներկայությունը փաստող նոր տեսանյութ է հրապարակել

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Twitter-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում պատկերված են Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված սիրիական «Համզա» դիվիզիայի գրոհայինները:

Ինչպես պարզվել է` տեսանյութը նկարահանվել է Վարանդայում, 2020 թվականի հոկտեմբերին:

Թուրքիան և Ադրբեջանը մինչ օրս հերքում են վարձկանների ներգրավվածությունը Արցախի դեմ սանձազերծված պատերազմում։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: