շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
Ամբողջությամբ դադարեցված է առևտուրը Իսրայելի հետ. Թուրքիայի առևտրի նախարար

Ամբողջությամբ դադարեցված է առևտուրը Իսրայելի հետ. Թուրքիայի առևտրի նախարար

Ստամբուլում կայացել է «Համաշխարհային միջոլորտային համագործակցության 11-րդ համաժողովը», որին մասնակցել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։ Նա նշել է, որ նման ֆորումները, տոնավաճառներն ու երկկողմ գործարարների հետ հանդիպումները նպաստում են Թուրքիայի արտաքին առևտրի ավելացմանը, գրում է ermenihaber.am-ը:

Անդրադառնալով Թուրքիա-Իսրայել առևտրային հարաբերություններին՝ նախարարը նշել է, որ ի սկզբանե Թուրքիան ինտենսիվ ջանքեր է գործադրել առևտուրը նզազեցնելու ուղղությամբ։ Նա նշել է, որ մաքսակետերում գործարքները մասամբ դանդաղել են ու հավելել է, որ իհարկե առևտուրը մասնավոր հատվածն է անում ու այդ համատեքստում ամեն ամիս 30-40% առևտրի նվազում է գրանցվել։

«Մենք ապրիլի 7-ին սահամանափակումներ դրեցինք Թուրքիայից Իսրայել տարվող 54 խումբ ապրանքի վրա։ Մայիսի 2-ին մաքսակետում դադարեցրինք մեր առևտուրն Իսրայելի հետ՝ թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը, քանի որ Իսրայելը չհամաձայնեց հրադադարի և կանխեց մարդասիրական օգնության հոսքը։ Իսրայելի համար ոչ մի գրանցման գործընթաց չի արվում։ Մեր մաքսային համակարգը փակ է»,- հայտնել է նախարարը։

Բոլաթը նաև հավելել է, որ Պաղեստինի կառավարության և Պաղեստինի էկոնոմիկայի նախարարության համառ խնդրանքով Թուրքիան թույլ է տալիս ներմուծումներ, որոնք պաղեստինցի ներկրողները ցանկանում են կատարել Պաղեստինի էկոնոմիկայի նախարարության թույլտվությամբ մաքսային ընթացակարգերի ընթացքում:

 

  • Կիսվել: