կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ամբողջ Ուկրաինայում օդային վտանգի մասին է հայտարարվել

Ամբողջ Ուկրաինայում օդային վտանգի մասին է հայտարարվել

Ողջ Ուկրաինայում հայտարարվել է օդային ռմբակոծության ահազանգ` վկայում են Ուկրաինայի թվային զարգացման նախարարության առցանց քարտեզի տվյալները։ Ժամը 14.00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով) Ուկրաինայի բոլոր շրջանները քարտեզի վրա կարմիր են, ինչը ցույց է տալիս օդային հարձակման ազդանշան:

 

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին ամբողջ երկրում՝ Խարկովից և Կիևից մինչև Լվով և Իվանո-Ֆրանկիվսկ: Այդ ժամանակից ի վեր ուկրաինական շրջաններում ամեն օր, երբեմն՝ ամբողջ երկրում օդային հարձակումների մասին ահազանգեր են հայտարարվում։ Նոյեմբերի 1-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների մոտ 40%-ը վնասվել է, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների։

  • Կիսվել: