ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալիևը թող դադարեցնի լարվածություն ստեղծելը, հակառակ դեպքում կարթնանա անվրեպ հրթիռների ձայնից. իրանցի պատգամավոր

Ալիևը թող դադարեցնի լարվածություն ստեղծելը, հակառակ դեպքում կարթնանա անվրեպ հրթիռների ձայնից. իրանցի պատգամավոր

Իրանի Մեջլիսի պատգամավոր Մոհսեն Դեհնավին խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին՝ Բաքվում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցչի՝ Ալի Աքբար Օջագնեջատի գրասենյակը փակելու որոշման համար: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում, տեղեկացնում է Isna-ն:

Պատգամավորը, մասնավորապես, նշել է. ՛՛Բաքվի իշխանությունները բարձրացրին ամբարտավանության նշաձողը՝ փակելով Գերագույն առաջնորդի ներկայացուցչի ուրբաթօրյա աղոթասրահը:

Իսրայելական անօդաչու թռչող սարքը գրկելու փոխարեն Ալիևը թող դադարեցնի լարվածություն ստեղծելը, հակառակ դեպքում նա կարթնանա անվրեպ հրթիռների ձայնից: Մեր դեսպանը նույնպես պետք է ավելի վճռական կատարի իր պարտականությունները՛՛:

 

  • Կիսվել: