Ալիևը տիկնոջ հետ մասնակցել է Աղդամի շրջանում մի քանի օբյեկտների բացման արարողությանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ հետ մասնակցել է Աղդամի շրջանում մի քանի նոր օբյեկտների բացման արարողությանը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ տեղի է ունեցել «Ագդամ-1» և «Ագդամ-2» ենթակայանների, «Ղարաբաղ»-ի էներգետիկ թվային կառավարման կենտրոնի բացումը։
Հաղորդվում է նաև, որ Աղդամում գորգերի գործարանի և բնակելի համալիրի հիմք են դրվել: