երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ալիևը մտադիր է առավելագույնս օգտվել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած հողերի բնական հարստություններից

Ալիևը մտադիր է առավելագույնս օգտվել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած հողերի բնական հարստություններից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մտադիր է առավելագույնս օգտվել իրենց վերահսկողության ներքո անցած հողերի բնական հարստություններից եւ ներդնել կառավարման նոր մոդել, որը կօգնի, նրա խոսքով, "ապագայում խուսափել բացասական երեւույթներից": Այս մասին հայտարարել է ինքը՝ Ադրբեջանի նախագահը:

Չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի "ապագայի" հետ կապված ՝ Ալիևը AZT-ին տված հարցազրույցում նշել է, որ այդ հողերում "հսկայական ներուժ կա ՝ վերականգնվող էներգիայի տեսակներ, ոսկու, պղնձի, գետի և ջրամբարի հանքավայրերի տեսքով օգտակար հանածոներ, բերրի հող, զբոսաշրջային հնարավորություններ՛՛։ ՛՛Այսինքն, այդ տարածաշրջանները հիմք կդառնան մեր հետագա զարգացման համար՛՛,-ասել է նա:

Ալիևի խոսքով՝ նախագծերի իրականացման ծրագրերը շուտով կսկսեն կյանքի կոչվել, եւ աշխատանքները տարվելու են կառավարման ժամանակակից համակարգի հիման վրա՝ ներառյալ քաղաքաշինությունն ու պետական մարմինների աշխատանքը:

  • Կիսվել: