երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ալիևը մեկնել է ԱՄԷ՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության համաշխարհային գագաթնաժողովին

Ալիևը մեկնել է ԱՄԷ՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության համաշխարհային գագաթնաժողովին

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության համաշխարհային գագաթնաժողովին:

Նշենք, որ այն կազմակերպվել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP28) Կողմերի համաժողովի 28-րդ նստաշրջանի շրջանակում։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևը Դուբայում հանդիպել է ԱՄԷ-ի նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ևս մեկնել է Դուբայ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին։

 

  • Կիսվել: