հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում 9 քաղաք «զրոյից կկառուցի»

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում 9 քաղաք «զրոյից կկառուցի»

Բաքուն Լեռնային Ղարաբաղում «զրոյից կառուցում է» 100 բնակավայր, այդ թվում՝ ինը քաղաք և ութ գյուղ։ Այս մասին Կենտրոնական Ասիայի պետությունների տնտեսություների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի գագաթնաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մինչև 2026 թվականի վերջը 140 հազար նախկին ներքին տեղահանված կվերադառնան իրենց տները»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը, սակայն, չի մանրամասնել, թե որ քաղաքների մասին է խոսքը։

  • Կիսվել: