երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալիևը Ղարիբաշվիլիի հրավերով այցելել է Վրաստան

Ալիևը Ղարիբաշվիլիի հրավերով այցելել է Վրաստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։

Հաղորդագրությունների համաձայն՝ ադրբեջանցի գործընկերոջը այցի հրավեր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում ԱՀ նախագահին դիմավորել են Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարիձեն և Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևը.

Այցի շրջանակներում նախատեսված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ առ դեմ հանդիպում, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։

Իլհամ Ալիևը Վրաստան է ժամանել կառավարական պատվիրակության հետ։

  • Կիսվել: