հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ալիևը Ֆրանսիային հորդորել է ամաչել, քանի որ արյունալի հանցագործություններով հարուստ պատմություն ունի

Ալիևը Ֆրանսիային հորդորել է ամաչել, քանի որ արյունալի հանցագործություններով հարուստ պատմություն ունի

Բաքվի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված «Նեոգաղութատիրություն. մարդու իրավունքների խախտում և անարդարություն» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արձագանքել է Ֆրանսիայի հայտարարություններին։ Նա Ֆրանսիային հորդորել է ամաչել, քանի որ արյունալի հանցագործություններով հարուստ պատմություն ունի:

«Ֆրանսիայի կառավարությունը, որը պետք է պայքարի երկրի ներսում նման անհանգստացնող և վտանգավոր միտումների դեմ, փորձում է այլ պետությունների դասախոսություններ կարդալ, միջամտել ներքին գործերին: Ֆրանսիան, որը պետք է ամաչի իր գաղութային պատմության համար, որը հարուստ է արյունալի հանցագործություններով,  և կատարած վայրագությունների համար ներողություն խնդրելու փոխարեն, խոսում են այլ երկրների ֆիկտիվ էթնիկ զտումների մասին»,- նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: