Ալիեւը եւ Լիբերմանը քննարկել են առեւտրատնտեսական կապերի եւ էներգետիկ համագործակցության ընդլայնման հարցեր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ապրիլի 25-ին ընդունել է Իսրայելի ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանին։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ալիեւի պաշտոնական կայքին։
Հազորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ այս տարի նշվում է Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, վերջին ժամանակներս փոխադարձ այցելությունների ինտենսիվությունը եւ դինամիկայի աճը, Իսրայելում Ադրբեջանի առեւտրային ներկայացուցչության գործունեությունը, Տուրիզմի կենտրոնի բացումը գնահատվել են որպես դրական գործոններ։
Զրույցի ընթացքում քննարկվել են առեւտրատնտեսական կապերի եւ էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը։