երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ալիևը 2025 թվականը «Սահմանադրության և ինքնիշխանության տարի» է հայտարարել

Ալիևը 2025 թվականը «Սահմանադրության և ինքնիշխանության տարի» է հայտարարել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականը «Սահմանադրության և ինքնիշխանության տարի» է հայտարարել։ Այդ մասին նա հրամանագիր է  ստորագրել։ 

«Հայաստանի օկուպացիոն քաղաքականությանը վերջ դնելը և մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնելը դարձել են ադրբեջանական ժողովրդի ազգային գաղափարի գլխավոր նպատակներից մեկը»,- նշել է նա։ 

Ալիևը նշել է, թե այսօր Ադրբեջանը նոր իրողությունների պայմաններում շարունակում է իր «անկախ քաղաքականությունը՝ հիմնվելով Սահմանադրության պահանջների և ինքնիշխան իրավունքների վրա, վստահորեն շարժվում է դեպի առաջիկա ռազմավարական նպատակները»: 

  • Կիսվել: