Ալիևն ընդունել է Պատրուշևին. ինչ են քննարկել
Այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, հայտնում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է տարբեր ոլորտներում ռուս - ադրբեջանական համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Շեշտադրումներ են արվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության ապահովման և ամրապնդման հետ կապված թեմաների վրա»,-ասված է հաղորդագրության մեջ: