երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ալիևն ու Ռուսաստանի փոխվարչապետը քննարկել են AZAL-ի ինքնաթիռի խոցմանը վերաբերող հարցեր

Ալիևն ու Ռուսաստանի փոխվարչապետը քննարկել են AZAL-ի ինքնաթիռի խոցմանը վերաբերող հարցեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին։

Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում ռուսական կողմն «անկեղծ երախտագիտություն» է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը տարածաշրջանում ստեղծված բարդ և լարված իրավիճակում Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում ցուցաբերած արագ օգնության համար։

Զրույցի ընթացքում նշվել է, որ «2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերն առաջիկայում կիրականացնեն գործնական քայլերի շարք՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին AZAL-ի ինքնաթիռի վթարի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու համար»։

Հաղորդվում է նաև, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման հեռանկարները։ Հաստատվել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման աշխատանքները շարունակելու համատեղ հանձնառությունը։

  • Կիսվել: