Ալիևն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առթիվ:
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկրների միջև հարաբերությունների զարգացումից։
Ադրբեջանը հիշեցրել է Լուկաշենկոյի այցը Ադրբեջան, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներ՝ հայտարարելով, թե այս իրադարձությունը նպաստել է «հարաբերությունների ամրապնդմանը»։