հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ալիևն ու Ղարիբաշվիլին քննարկել են «Միջին միջանցքին» վերաբերող հարցեր

Ալիևն ու Ղարիբաշվիլին քննարկել են «Միջին միջանցքին» վերաբերող հարցեր

Միջին միջանցքը հետաքրքիր այլընտրանք է դառնում Եվրոպան և Ասիան կապող առկա երթուղիներին: Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ տեսակետ է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանցի և ղազախ գործընկերների հետ մենք ակտիվորեն աշխատում ենք այդ միջանցքում առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ և ուշադրություն ենք դարձնում ենթակառուցվածքի բարելավմանը, թողունակության ավելացմանը, ընթացակարգերի պարզեցմանը և միասնական սակագնային համակարգի ներդրմանը»:

  • Կիսվել: