երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ալիևն ու Էրդողանը կմասնակցեն Նախիջևանում արդիականացված ռազմական համալիրի բացման արարողությանը

Ալիևն ու Էրդողանը կմասնակցեն Նախիջևանում արդիականացված ռազմական համալիրի բացման արարողությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով այսօր կմեկնի Նախիջևան։

Նախատեսվում են բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային թեմաներ։

Ալիևն ու Էրդողանը կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման մեկնարկի արարողությանը և Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացմանը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

  • Կիսվել: