կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ալիևն այսօր պետական այցով մեկնում է Ուզբեկստան

Ալիևն այսօր պետական այցով մեկնում է Ուզբեկստան

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրավերոց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պետական այցով կժամանի Տաշքենդ։

Ըստ Ուզբեկստանի նախագահի պաշտոնական կայքէջի՝ նախատեսված են բարձր մակարդակի բանակցություններ, ինչպես նաև Ալիևի և Միրզոյոևի նախագահությամբ տեղի կունենա Գերագույն միջպետական խորհրդի առաջին նիստը, օրակարգում ռազմավարական գործընկերության և բազմակողմ համագործակցության խորացման և ընդլայնման հարցեր են։

Նշվում է, որ ուշադրության կենտրոնում են լինելու նաև փոխադարձ առևտրաշրջանառության ավելացմանը, գործարար կապերի զարգացմանը մշակութային և հումանիտար կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր։

2022-ի հունիսին Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացման մասին հռչակագիր են ստորագրել՝ պայմանավորվելով խորացնել գործակցությունը մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։

  • Կիսվել: