հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ալիևն անդրադարձել է Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուի ներկայացրած՝ Ադրբեջանը շրջանցող ճանապարհով քարտեզին

Ալիևն անդրադարձել է Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուի ներկայացրած՝ Ադրբեջանը շրջանցող ճանապարհով քարտեզին

Այսօր Ադրբեջանը դարձել է Եվրասիայի տրանսպորտային կենտրոններից մեկը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդգծելով, որ Միջին միջանցքի անցումն Ադրբեջանի տարածքով վաղուց էր ամրագրված։

Չնայած այս ամենին, նրա խոսքով, այսօր ՛՛կան այնպիսիք, որոնք փորձում են Ադրբեջանը դուրս թողնել այս ռազմավարական նախագծից, բայց նրանց ցանկությունները չեն կարող իրականանալ՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ընդդիմության նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդաչօղուն ներկայացրել է նախընտրական ծրագրերից մեկը, որը ենթադրում է արագ հաղորդակցություն Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ, որի ճանապարհը անցնելու է Իրանով եւ Միջին Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների մոտով։

Սակայն այս քարտեզը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում, քանի որ քարտեզում անցնող ճանապարհը շրջանցում է Ադրբեջանը, եւ ՛՛Զանգեզուրի միջանցքը՛՛ բացակայում է քարտեզում։

  • Կիսվել: