հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ալեքսանդր Լուկաշենկոն լավ խորհուրդներ է տալիս Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ. ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ

Ալեքսանդր Լուկաշենկոն լավ խորհուրդներ է տալիս Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ. ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լավ խորհուրդներ է տալիս Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը՝ Մինսկում Բելառուսի նախագահի հետ բանակցություններից հետո, տեղեկացնում է БЕЛТА-ն։

Նշվում է, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է. «Ես խոսել եմ ձեր նախագահի հետ տարբեր հարցերի շուրջ։ Նա օգնում է մեզ, խորհուրդ է տալիս, թե ինչ անել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի հետ կապված։ Սա լավ խորհուրդ է։ Նման տարբեր հարցեր»:

Ջոն Քոուլն անդրադարձել է նաև Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացին եւ դրանում Բելառուսի դերին: Այս համատեքստում նա ընդգծել է վաղեմի լավ հարաբերությունների գործոնը Լուկաշենկոյի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ։

«Ձեր նախագահը հարաբերությունների երկարատեւ պատմություն ունի նախագահ Պուտինի հետ եւ նրան խորհուրդ տալու հնարավորություն ունի։ Սա շատ օգտակար է այս իրավիճակում։ Նրանք վաղեմի ընկերներ են եւ ունեն անհրաժեշտ մակարդակի հարաբերություններ՝ նման հարցեր քննարկելու համար։ Բնականաբար, նախագահ Պուտինը կարող է ընդունել որոշ խորհուրդներ, իսկ մյուսները՝ ոչ։ Սա գործընթացին օգնելու միջոց է»,-ասել է Քոուլը։

  • Կիսվել: