Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիների վերաբերյալ:
«Խոր մտահոգություն ենք հայտնում հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում ադրբեջանցիների տների վրա Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության իրականացրած հարձակման հետևանքով մեր հայրենակիցների զոհվելու և նրանցից ոմանց ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև 9 մարդու ձերբակալման կապակցությամբ:
Ակնկալում ենք, որ Ռուսաստանն անհապաղ հետաքննություն կանցկացնի այս հարցի շուրջ և կարճ ժամանակում պատասխանատվության կենթարկի նրանց, ովքեր իրականացրել են այս անընդունելի բռնությունը»,- ասված է հայտարարության մեջ: