Ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները․ Կանադայի ԱԳ նախարար
Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ:
ԱԳ նախարարի հավաստմամբ՝ Կանադան աշխատում է իր միջազգային գործընկերների հետ՝ ձեռք բերված համաձայնության պայմաններն ու հետևանքներն ուսումնասիրելու համար։
«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները, և մարտական գործողություններն անհապաղ և մշտապես կդադարեն։ Ինչպես նշել ենք նախկինում, Թուրքիան պետք է դուրս մնա հակամարտությունից։
Ես մշտական կապի մեջ եմ Հայաստանի արտգործնախարարի հետ՝ տեսնելու, թե ինչպես Կանադան կարող է այս դժվարին ժամանակներում շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդին, ում հետ մեր ժողովուրդն ամուր կապեր և արժեքներ է կիսում։
Բոլոր կողմերը պետք է բանակցեն՝ հասնելու կայուն և խաղաղ կարգավորման, որը կշարունակվի հայտարարված հրադադարից հետո և կիրագործվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացում»,-նշել է նա: