կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ակցիա Վրաստանում՝ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ․ կան բերման ենթարկվածներ

Ակցիա Վրաստանում՝ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ․ կան բերման ենթարկվածներ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական թևը էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող հանձնաժողովի (GNERC-ի) մոտ հանրահավաք է անցկացնում, երկու մարդ է ձերբակալվել, գրում է aliq.ge-ն:

Երիտասարդական թևի անդամները ցանկացել են հանդիպել հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիայի հետ, ինչին հետևել է իրավապահների և ցուցարարների միջև քաշքշուկը։

Ոստիկանությունը բերման է ենթարկել ցույցի մասնակից Գիորգի Ցուլայային և Դիմա Բիձինաշվիլիին։

 

  • Կիսվել: