Աջարիայում ադրբեջանցիները հարձակվել են դպրոցական Ախալքալաքցի երիտասարդների վրա
Աջարիայում ադրբեջանցիները հարձակվել են դպրոցական Ախալքալաքցի երիտասարդների վրա, ինչի հետեւանքով երիտասարդներից մեկը դանակահարվել է։
Նախնական տվյալներով երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա վիրահատությունից հետո 4-5 օր մնալու է հիվանդանոցում բժիշկների խնամության ներքո։
Ինչպես Akhaltskha.net-ին պատմեց Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկը դեպքը տեղի է ունեցել երեկ։
Նրա խոսքերով 5-6 չափահաս ազգությամբ ադրբեջանցի մոտեցել են մարդատար մեքենային, որի շուրջ կանգնած են եղել դպրոցական երիտասարդները եւ փորձել ծաղրել, սադրիչ հարցեր տալ Արցախի պատկանելության մասին ու սպառնալ երիտասարդներին, որից հետո միջադեպ է գրանցվել եւ երիտասարդներից մեկը դանակահարվել է։
Այս պահի դրությամբ Akhaltskha.net-ին դեռ չի հաջողվել պաշտոնական տեղեկություն ստանալ կատարվածի մասի ոստիկանությունից եւ նման տեղեկատվություն ստանալու պարագայում լրացուցիչ տեղեկություն կտրամադրի։