ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ահմադ Մասուդի զորքերը ջախջախել են թալիբներին Փանջշերի մատույցներում

Ահմադ Մասուդի զորքերը ջախջախել են թալիբներին Փանջշերի մատույցներում

Ահմադշահ Մասուդի որդու՝ Ահմադ Մասուդի զորքերը ջախջախել են թալիբներին Փանջշերի մատույցներում՝ խափանելով ճեղքման նրանց փորձը:

Այդ մասին «Սպուտնիկ Տաջիկստանին» հայտնել է Փանջշերյան դիմադրության ճակատի մամուլի քարտուղար Ֆահիմի Դաշտին:
 
Ըստ աղբյուրի՝ ռազմական բախումը դիմադրության ուժերի և թալիբների միջև տեղի է ունեցել Անդարոբի մոտ:
 
Դաշտին պատմել է, որ դիմադրության ուժերը՝ Թուղրալի Անդարոբի հրամանատարությամբ, տակտիկական նահանջ են կատարել դեպի Սարաբի կիրճ՝ այդպիսով թալիբներին գցելով ծուղակը: Ռազմական այդ խորամանկության արդյունքում սպանվել է 10 թալիբ, ևս 50-ը տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
 
Անդարոբը դեպի երկրի արևելքում գտնվող Փանջշերյան կիրճ տանող ամենահեշտ և բաց ճանապարհներից մեկն է: Փանջշերյան կիրճն այժմ դարձել է հակաթալիբանական ուժերի հիմնական կենտրոնը՝ «Հյուսիսային ալյանսի»՝ ահաբեկիչների կողմից 20 տարի առաջ սպանված առաջնորդ Ահմադշահ Մասուդի որդու Ահմադ Մասուդի և Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի գլխավորությամբ:
 
Ահմադշահ Մասուդը 1980-ականներին կռվել է նաև Աֆղանստան մտած խորհրդային զորքերի դեմ: Հենց նրա դեմ են խորհրդային զորքերն 1982 թ. մայիսի 16-ին իրականացնում խորհրդային 40-րդ բանակի շտաբի պետ, գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի՝ հետագայում դասագրքային դարձած Փանջշերյան 5-րդ օպերացիան:

  • Կիսվել: