հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 12–րդ համաժողովը 2027–ին կկայանա Երևանում

ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 12–րդ համաժողովը 2027–ին կկայանա Երևանում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 12–րդ համաժողովը 2027 թվականին կկայանա Երևանում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը
 
«Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի և Ծխախոտային արտադրանքի անօրինական առևտրի վերացման արձանագրության կողմերի հանդիպման չորրորդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 12-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։ Հայաստանը նաև ընտրվել է որպես Արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանի հյուրընկալող երկիր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ Հայաստանին այժմ վստահված է ծխախոտի «համաճարակի» դեմ պայքարի պատասխանատու աշխատանքը։
Կոնվենցիայի կողմերի 12-րդ համաժողովը (COP12) և Արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանը կայանալու են Երևանում 2027 թվականին։

  • Կիսվել: