հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՀԿ-ն զգուշացնում է Թուրքիայում «երկրորդական աղետի» վտանգի մասին

ԱՀԿ-ն զգուշացնում է Թուրքիայում «երկրորդական աղետի» վտանգի մասին

Թուրքիայի հզոր երկրաշարժից փրկվածներից շատերը մնում են բաց տարածքում և «սարսափելի պայմաններում», ինչը  կարող է  հանգեցնել առավել վատ հետևանքների՝ համարժեք երկրաշարժի զոհերի: Այդ մասին CNN-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արտակարգ դեպքերի արձագանքման բաժնի ներկայացուցիչ Ռոբերտ Հոլդենը:

«Կա երկրորդական աղետի իրական վտանգ, որը կարող է վնասել ավելի շատ մարդկանց, քան սկզբնական աղետը, եթե մենք չշարժվենք նույն տեմպերով և ինտենսիվությամբ, ինչ որոնողափրկարարական հատվածում է», – ասել է Հոլդենը:

Բացի դրանից, խնդիրներն ավելի են սրվում ինչպես Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում երկրաշարժից տուժած շրջաններում ցածր ջերմաստիճանի պատճառով։

Թուրքիա-սիրիական սահմանի մոտ փետրվարի 6-ի գիշերը 7,7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են մի շարք ավելի թույլ ցնցումներ։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 21 հազարը, ավելի քան 80 հազարը վիրավորվել են։ Ավերվել է մոտ 6,5 հազար շինություն։ Սիրիայում զոհերի թիվը կազմել է 3553։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է 1387 մարդու մահվան մասին, 2166-ը մահացել է Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներում, փոխանցում է Anadolu-ն։

 

  • Կիսվել: