ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀԿ-ն մտահոգ է Թուրքիայում վարակի տարածման դրամատիկ աճի պատճառով. Էրմենիհաբեր

ԱՀԿ-ն մտահոգ է Թուրքիայում վարակի տարածման դրամատիկ աճի պատճառով. Էրմենիհաբեր

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հովանու ներքո գործող Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Պ․ Քլյուգեն համացանցի միջոցով մամուլի ասուլիս է կազմակերպել, որի ընթացքում խոսել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով Եվրոպայում տիրող իրավիճակի մասին։

Ինչպես հայտնում է Էրմենիհաբերը, ի թիվս այլ երկրների՝ Հանս Պ․ Քլյուգեն անդրադարձել է նաև Թուրքիային՝ մասնավորապես ասելով. «Թուրքիայում անցած շաբաթ վարակի տարածման դրամատիկ աճի պատճառով մտահոգ ենք։ Վարակվածների 60%-ը Ստամբուլից են»։

Հանս Պ․ Քլյուգեն նշել է նաև, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու այս պայքարում և տարբեր երկրենում արձանագրված առաջխաղացումները փխրուն են, ուստի որոշումներ կայացնելու մեջ զգուշավորություն պետք է ցուցաբերել։

 

  • Կիսվել: