ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀԿ-ն մանրամասնել է, թե ինչպես կարող է կորոնավիրուսը փոխանցվել մեկ մարդուց մյուսին

ԱՀԿ-ն մանրամասնել է, թե ինչպես կարող է կորոնավիրուսը փոխանցվել մեկ մարդուց մյուսին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր գիտական զեկույց է ներկայացրել, որտեղ մանրամասնել է, թե ինչպես կարող է կորոնավիրուսը փոխանցվել մի մարդուց մյուսին, այդ թվում և՝ օդային ճանապարհով որոշակի բժշկական ընթացակարգերի ժամանակ, տեղեկացնում է CNN-ը:

Նշվում է, որ զեկույցում ասվում է, որ դեռևս շատ անպատասխան հարցեր կան օդային ճանապարհով փոխանցման վերաբերյալ և այն հարցի շուրջ, թե ինչպես է հստակ տարածվում վիրուսը:

Զեկույցում, մասնավորապես, ասված է. «Վիրուսի օդային ճանապարհով փոխանցումը կարող է տեղի ունենալ առողջապահական պայմաններում, որտեղ հատուկ բժշկական գործընթացների ժամանակ աերոզոլներ կոչվող շատ փոքր կաթիլներ են արտադրվում: Մի շարք զեկուցումներ փակ բազմամարդ տարածքներում վարակման դեպքերի մասին խոսում են աերոզոլային փոխանցման հավանականության մասին՝ համակցված կաթիլային փոխանցման հետ, ինչպես օրինակ՝ երգչախմբի փորձի ժամանակ, ռեստորանում կամ մարզասրահում»:

Ինչպես հաղորդվում է՝ ներկայիս տվյալները փաստում են, որ կորոնավիրուսի փոխանցումը տեղի է ունենում վարակված մարդկանց հետ անմիջական և ոչ անմիջական շփման պարագայում, օրինակ՝ երբ վարակված անձը հազում է, փռշտում է, խոսում կամ երգում: Վարակվածների շնչառական կաթիլները կարող են մնալ նաև առարկաների մակերեսներին:

  • Կիսվել: