չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՀԿ գլխավոր տնօրենը հրաժարական է ներկայացրել

ԱՀԿ գլխավոր տնօրենը հրաժարական է ներկայացրել

Առեւտրի համաշխարհային կազմակերպության տնօրեն Ռոբերտո Ազեվեդուն հայտարարել է այդ պաշտոնից իր առաջիկա հրաժարականի մասին:

ԻՆչպես փոխանցում է DW-ն, ԱՀԿ ղեկավարը պարզաբանել է, որ հրաժարականի որոշումը հեշտ չի կայացվել, եւ որ ստիպված է եղել դա անել «անձնական ու ընտանեկան հանգամանքներից ելնելով»: Նա ընդգծել է, որ ժամկետից շուտ հրաժարականը ոչ մի քաղաքական հիմքեր չունի եւ իր հեռանալը «համապատասխանում է ԱՀԿ շահերին»:
 
ԱՀԿ ղեկավարին փոխելը, որն առանց այն էլ ծանր ժամանակներ է ապրում, համընկել է կորոնավիրուսի համավարակի թեժ պահին, որն ամբողջ աշխարհում առաջացրել է մեծածավալ տնտեսական ցնցումներ: Ապրիլի սկզբին ԱՀԿ-ն զգուշացրել էր, որ համաշխարհային առեւտրի ծավալները 2020 թվականին կարող են մեկ երրորդով կրճատվել: Ազեվեդուն ասել էր, որ հնարավոր է մեր ժամանակների ամենամեծ տնտեսական անկումը:
 
 
Ազեվեդուն իր պաշտոնից կհեռանա օգոստոսի 31-ին, չնայած նրա լիազորությունների ժամկետը լրանալու է միայն մեկ տարի հետո։

  • Կիսվել: