չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային

Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային

Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի  կայքում հրապարակվել է  «Զանգեզուրի միջանցքում համառության պատճառը» վերտառությամբ հոդվածը, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ 44-օրյա պատերազմից հետո ի հայտ է եկել «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը, որը պետք է կապի Նախիջևանը ու Ադրբեջանը և անցնի Հայաստանի տարածքով: Մյուս կողմից նշվում է, որ  Հայաստանը պատրաստ է բացել տրանսպորտային կապուղիները , սակայն տրամաբանորեն դեմ է մի միջանցքի, որը չի գտնվի իր վերահսկողության տակ և կանցնի իր տարածքով։

Շեշտվում է, որ կարծես թե Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Իլհամ Ալիևը ցանկանում են իրականացնել այս նախագիծը՝ օգտվելով ռազմական ոլորտում Հայաստանի թուլությունից և Երևանի և Մոսկվայի միջև «առկա սառը քամիներից»։ Ըստ հրապարակման` դա հստակ երևում էր Էրդողանի եւ Ալիևի Նախիջեւանում արած հայտարարություններից։

  • Կիսվել: