ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աֆրոամերիկացու սպանության հետևանքով ԱՄՆ-ում զանգվածային անկարգություններ են (տեսանյութ)

Աֆրոամերիկացու սպանության հետևանքով ԱՄՆ-ում զանգվածային անկարգություններ են (տեսանյութ)

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը խռովությունների մեծ ալիք է բարձրացրել ամբողջ Միացյալ Նահանգներում: Արդարություն են պահանջում ոչ միայն Մինեապոլիս քաղաքում, որտեղ տեղի է ունեցել ողբերգական դեպքը, այլև՝ երկրի բազմաթիվ բնակավայրերում։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Սպիտակ տան դիմաց։

Ցուցարարների եւ ոստիկանության միջեւ կոշտ բախումներ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, մասնավորապես՝ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Դենվերում, Հյուսթոնում, Լուիիսվիլում, Ֆենիքսում, Կոլումբուսում եւ Մեմֆիսում:

Մինեապոլիսում ձերբակալության ժամանակ ոստիկաններից մեկը գետնին էր տապալել Ջորջ Ֆլոյդին և ծնկով սեղմել կոկորդը: Աֆրոամերիկացին շնչահեղձ էր եղել՝ կորցնելով գիտակցությունը, այնուհետև՝ մահացել հիվանդանոցում: Ողբերգական դեպքի մասնակից չորս ոստիկանները հեռացվել են աշխատանքից: Իսկ Ֆլոյդի կոկորդին ծնկած իրավապահի դեմ մեղադրանք է առաջադրվել անզգուշության հետևանքով սպանության գործով:

  • Կիսվել: