Աֆրիկյան մայրցամաքի սահմաններից դուրս առաջին անգամ կապիկի ծաղիկ է ախտnրnշվել
Շվեդիայում ախտորոշվել է կապիկի ծաղկի վարակի առաջին դեպքը: Սա Աֆրիկյան մայրցամաքի սահմաններից դուրս այս վարակի հայտնաբերման առաջին դեպքն է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Աֆրիկայում կապիկի ծաղկի համաճարակը հայտարարել է արտակարգ դրություն, որը սպառնում է ամբողջ աշխարհին։
Կապիկի ծաղկի բռնկում եղել է նաև 2022-2023 թվականներին, սակայն ներկայիս համաճարակը պայմանավորված է շատ ավելի վտանգավոր հիմնամանրէով (շտամ): Նոր համաճարակը սկսվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցած բռնկմամբ, որից հետո տարածվել է Կենտրոնական ու Արևելյան Աֆրիկայում։