երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աֆրիկայում սահմանվել է Պուտինի անվան մրցանակ

Աֆրիկայում սահմանվել է Պուտինի անվան մրցանակ

Կոտ դ'Իվուարից և Բուրկինա Ֆասոյից մի խումբ հասարակական գործիչներ սահմանել են մրցանակ՝ այն անվանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին, տեղեկացնում է News.ru-ն՝ հղում անելով African Initiative տելեգրամյան ալիքին:

Ինչպես հաղորդվում է՝ նախաձեռնողներն են կոտդիվուարյան SOTOVPOA կազմակերպությունը (՛՛Աֆրիկայում Վլադիմիր Պուտինին ամբողջական աջակցություն՛՛) և Բուրկինա Ֆասոյում Ռուսաստանի հետ բարեկամության ասոցիացիան։

Ըստ աղբյուրի՝ նոր մրցանակն առաջին անգամ կհանձնվի դեկտեմբերի 28-ին Ուագադուգուում։ Այն կշնորհվի իրենց ժողովրդի ազատության համար պայքարող առաջնորդների:

  • Կիսվել: