շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Աֆղանստաում ավտոբուսը բախվել է մոտոցիկլետին և բեռնատարին. զոհվել է 71 մարդ, այդ թվում՝ 17 երեխա

Աֆղանստաում ավտոբուսը բախվել է մոտոցիկլետին և բեռնատարին. զոհվել է 71 մարդ, այդ թվում՝ 17 երեխա

Աֆղանստանի Հերաթ նահանգում ավտոբուսը բախվել է մոտոցիկլետին և բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 71 մարդ, այդ թվում՝ 17 երեխա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական վարչակազմի խոսնակ Ահմադուլլահ Մութթաքիին։

Ըստ «Ալ Ջազիրա»-ի՝ ավտոբուսը տեղափոխում էր Իրանից վերջերս արտաքսված փախստականների։ Մարզային ոստիկանությունը հայտնել է, որ վթարի պատճառը արագության գերազանցումն է և ավտոբուսի վարորդի կողմից երթևեկության կանոնների խախտումը։

  • Կիսվել: