չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Աֆղանստանում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն առնվազն 14 մարդու կյանք է խլել

Աֆղանստանում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն առնվազն 14 մարդու կյանք է խլել

Աֆղանստանի արևմուտքում այսօր առավոտյան 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հետևել են հետցնցումներ։ Երկրաշարժի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 06։41-ին (երևանյան ժամանակով՝ 10։41) Հերատ քաղաքից 40 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Հերատ նահանգի հանրային առողջապահության վարչության տնօրեն Մոհամադ Թալեբ Շահիդի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, տուժել 78-ը։ Միևնույն ժամանակ պաշտոնյան հայտնել է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ փլատակների տակ կարող են դիեր հայտնաբերվել։

  • Կիսվել: