շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԷՄԳ-ն ՌԴ-ից պահանջում է Զապորոժիեի ԱԷԿ-ը վերադարձնել Ուկրաինայի վերահսկողությանը

ԱԷՄԳ-ն ՌԴ-ից պահանջում է Զապորոժիեի ԱԷԿ-ը վերադարձնել Ուկրաինայի վերահսկողությանը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհուրդը ճնշող մեծամասնությամբ պաշտպանել է Կիևի մշակած բանաձևի նախագիծը՝ Ուկրաինայում միջուկային անվտանգության, պաշտպանվածության և երաշխիքների վերաբերյալ, հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ փաստաթուղթը Ռուսաստանին կոչ է անում Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքից շտապ դուրս բերել չարտոնված անձնակազմին, այդ թվում՝ զինվորականներին, և անմիջապես վերադարձնել կայանը Ուկրաինայի իրավասու մարմինների լիակատար վերահսկողությանը։

Բացի այդ՝ փաստաթղթում նաև մտահոգություն է հայտնվում ԶԱԷԿ-ում միջուկային անվտանգության և պաշտպանվածության անկայուն վիճակի վերաբերյալ:

Այսպես՝ նշվում է, որ դա վերաբերում է կայանում որակյալ անձնակազմի բացակայությանը, պլանային-նախազգուշական աշխատանքների անցկացման բացերին, ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերի խոցելիությանը, ինչպես նաև ԶԱԷԿ-ի ներքին և արտաքին պարագծերի միջև բուֆերային գոտում հակահետևակային ականների տեղադրմանը:

  • Կիսվել: