հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԷՄԳ գլխավոր տնօրենը հայտարարել է, որ կայցելի Ուկրաինա, ապա՝ Ռուսաստան

ԱԷՄԳ գլխավոր տնօրենը հայտարարել է, որ կայցելի Ուկրաինա, ապա՝ Ռուսաստան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրո Կուլեբայի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծումը: Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում կայանի շուրջ անվտանգության գոտու ստեղծման կոնկրետ հարցերի ուղղությամբ:

Ճեպազրույցի ժամանակ Գրոսսին հայտարարել է, որ մոտ ժամանակներս կայցելի Ուկրաինա, իսկ դրանից հետո, հնարավոր է, Ռուսաստան:

ԱԷՄԳ տնօրենը նշել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ իրավիճակը հանդարտվելուց հետո կրկին վատացել է, սակայն ատոմակայանի վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման համար հզոր բազա կա:

Գրոսսին տեղեկացրել է, որ ԱԷՄԳ-ն առաջիկա օրերին կմեծացնի իր առաքելությունն ԱԷԿ-ում:

  • Կիսվել: