Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում
Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացնում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ բանակի առանձին միավորումներ դուրս են բերվել մշտական տեղակայման կետերից կենտրոնացման շրջաններ և բերվել են մարտական պատրաստության:
Զորավարժությունների ընթացքում գործի են դրվել հրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ինչպես նաև ուղղաթիռային և անօդաչու ավիացիա: