շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալիևը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՀՀ-ում «ադրբեջանական հուշարձանների» վիճակը գնահատելու հարցով»

Ալիևը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՀՀ-ում «ադրբեջանական հուշարձանների» վիճակը գնահատելու հարցով»

Բաքվում ընթացող «Բազմազանության պաշտպանություն. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024 թվականին» թեմայով համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ուղերձում մտահոգություն է հայտնել, որ իբր «Հայաստանի տարածքում Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացվել է»։

«Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ առաքելություն ուղարկելու Հայաստան՝ գնահատելու մեր մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք տարիներ շարունակ ոչնչացվել են այդ երկրում։ Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ չի արձագանքել այս կոչին»,- ընդգծել է Ալիևը։

Նշենք, որ Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չի տալիս մուտք գործել ԼՂ-ի՝ իր վերահսկողության տակ գտնվող եկեղեցիներ՝ ուսումնասիրություններ կատարելու։

  • Կիսվել: