Ադրբեջանը Վրաստանի Պատրիարքի հուղարկավորությանն ուղարկել է խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովային
Ադրբեջանից Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը ժամանել է խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ Միլի Մեջլիսի պատվիրակության գլխավորությամբ, հայտնում է Новости-Грузия-ն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ ցավակցական նամակ էր ուղարկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի միջոցով։
Նշենք, որ Իլիա Երկրորդի հուղարկավորությանը Հայաստանը ներկայացնում է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը չի կարողացել հրաժեշտ տալ վրաց Պատրիարքին, քանի որ քննիչը չի բավարարել երկրից մեկնելու արգելքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը։


