Ադրբեջանը շարունակաբար անտեսում է միջազգային մարդասիրական իրավունքը. տեսանյութ
Karabakh Records-ի տարածած տեսանյութը ներկայացնում է փաստեր այն մասին, որ Ադրբեջանը շարունակաբար անտեսում է միջազգային օրենքները։
Ի՞նչ է ձեր մտքով անցնում, երբ մտածում եք Ադրբեջանի մասին։
- Նավթ,
- էներգիա,
- մարդու իրավունքներ,
- ավտոկրատիա,
- խախտված մարդու իրավունքներ,
- ագրեսիա,
- պատերազմ,
- ռազմական հանցագործություն,
- ռազմագերիներ,
- 44-օրյա պատերազմ,
- Ադրբեջանի 2020 թվականի սեպտեմբերյան ագրեսիան,
- Ադրբեջանի կողմից գերեվարված 200+ հայ ռազմագերիներ,
- հայ ռազմագերիների քրեական հետապնդում,
- խոշտանգումներ և հոգեբանական ճնշումներ հայ ռազմագերիների ու գերեվարված խաղաղ բնակիչների նկատմամբ,
- հայ գերիների գլխատում ու արտադատական մահապատիժ,
- 2020 թվականից ի վեր 35 հայ ռազմագերիներ դեռևս կալանքի տակ են,
- խախտվել են կյանքի և խոշտանգման, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելու իրավունքները,
- խախտվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող արդար դատաքննության իրավունքը,
- արձանագրվել է բռնի անհետացման շուրջ 30 դեպք։