ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Ադրբեջանը Ռուսաստանին կոնկրետ գործողությունների կոչ է արել և հայտնել է աջակցություն Ուկրաինային

Ադրբեջանը Ռուսաստանին կոնկրետ գործողությունների կոչ է արել և հայտնել է աջակցություն Ուկրաինային

Ռուսական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում Ադրբեջանի նկատմամբ առկա է բացասական տեղեկատվական ֆոն։ Այս հայտարարությամբ «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում հանդես է եկել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։

«Բնականաբար, դրական պահերին զուգահեռ ի հայտ են գալիս նաև բացասականները, առաջանում են հակասություններ։ Ես ստիպված եմ նշել Ադրբեջանի նկատմամբ այն բացասական տեղեկատվական ֆոնը, որը ձևավորում են որոշ ռուս փորձագետներ, բլոգերներ և լրագրողներ», — հայտարարել է նա։

Մուստաֆաևի խոսքով՝ Բաքուն Մոսկվայի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերաբերյալ մի շարք հայտարարությունների վրա, որոնք, հանրապետության իշխանությունների կարծիքով, վնաս են հասցնում երկու երկրների ռազմավարական գործընկերությանը և դաշնակցային հարաբերություններին։ Նա նաև Ռուսաստանին կոչ է արել «սկզբունքային արձագանքի» և իրավիճակը շտկելու ուղղությամբ կոնկրետ գործողությունների։

Նա նշել է, որ Բաքվի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ մնում է անփոփոխ։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանը հաստատակամորեն և հետևողականորեն աջակցում է պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքներին»։

Միևնույն ժամանակ դեսպանը ավելացրել է, որ Մոսկվայի և Բաքվի միջև երկկողմ հարաբերություններում ճգնաժամի սուր փուլն արդեն անցյալում է։

  • Կիսվել: