Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում է վերադարձնել իր «պատմական հողը՝ Դաղստանը»
Եթե Ռուսաստանը ցանկանում է դառնալ Ադրբեջանի դաշնակիցը, ապա նա պետք է մեզ վերադարձնի մեր պատմական հողերը՝ Դաղստանը: Այս մասին հայտարարել է Ալիևի գրպանային կուսակցությունը համարվող՝ Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլին:
Ջալալօղլուն պնդում է, որ ինքը Ռուսաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների կողմնակից է, բայց մի քանի պայման է դնում Ռուսաստանի առաջ.
«Ռուսաստան-Ադրբեջան դաշինք կարող է կայանալ միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը մեզ վերադարձնի մեր պատմական Դաղստանը։ Միայն այս պայմաններում Ադրբեջանը կարող է պատրաստ լինել իրական գործընկերության։ Եվ եթե Ադրբեջանում ինչ-որ մեկը մտածում է Ռուսաստանի հետ դաշինքի մասին, ապա նա չունի պատմական գիտակցություն և շահագրգռվածություն՝ պաշտպանելու ադրբեջանական ժողովրդի ազգային շահերը» ,-ասել է Սարդար Ջալալօղլին: