հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը ոչնչացնում է քաղաքական և լրագրողական բազմակարծությունը. RSF

Ադրբեջանը ոչնչացնում է քաղաքական և լրագրողական բազմակարծությունը. RSF

Փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Բաքվում լրագրողների աշխատանքին խոչընդոտելու առնվազն 18 դեպքի մասին է հայտարարել «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը:

Հայտարարության մեջ ասված է. «Իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն բռնության համար պատասխանատու անձանց»:

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Ժաննա Կավելյեն  ասել է. «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել քաղաքական և լրագրողական բազմակարծությունը՝ չնայած իրենց միջազգային պարտավորություններին և ԶԼՄ-ների ազատությունն ու անվտանգությունը երաշխավորելու մասին խոստումներին»:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ընտրությունների օրը գրանցել է լրագրողների վրա հարձակման առնվազն ութ դեպք, իսկ դրանից առաջ արգելափակվել կամ կոտրվել էին ընդդիմադիր կայքերը:

 

 

  • Կիսվել: