չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանը մտադիր է շարունակել անհիմն հայտարարությունները, որոնց Թեհրանը կարձագանքի համապատասխան կերպով. Խաթիբզադե

Ադրբեջանը մտադիր է շարունակել անհիմն հայտարարությունները, որոնց Թեհրանը կարձագանքի համապատասխան կերպով. Խաթիբզադե

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեղադրանքներն այն մասին, իբրև թե իրանական կողմը ներգրավված է Կովկասով թմրանյութի շրջանառությունը կազմակերպելու գործում: Խաթիբզադեն դրանք անվանել է կեղծիք:

՛՛Այդպիսի մեղադրանքները ծառայում են միայն սիոնիստական ռեժիմի շահերին, որպեսզի ազդեն Իրանի եւ Ադրբեջանի եղբայրական հարաբերությունների վրա՛՛,-ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը::

Ընդգծելով երկու երկրների միջեւ ամուր եղբայրական հարաբերությունները՝ Խաթիբզադեն ասել է. ՛՛Ցավոք, չնայած մասնավոր եւ դրական ուղերձներին, որոնք ստացվել են Բաքվից տարբեր շփումների ընթացքում, Ադրբեջանը մտադիր է շարունակել անհիմն հայտարարություններ անելը ԶԼՄ-ների համար, որոնց Թեհրանը կարձագանքի համապատասխան կերպով՛՛:

Հիշեցնենք, որ Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրել է Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու մեջ:

 

  • Կիսվել: