ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանը մասնակի զորահավաք է սկսում

Ադրբեջանը մասնակի զորահավաք է սկսում

Սեպտեմբերի 19-ին հակառակորդի ռազմական գերատեսչության ղեկավար Հասանովը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում վերլուծության է ենթարկել հայ պաշտոնյաների վերջին հայտարարությունները, հայկական մամուլի հրապարակումները եւ եզրահանգել, որ «Հայաստանը նախապատրաստվում է լարել իրավիճակը»:

Հասանովը հանձնարարել է ուժեղացնել վարժանքների վերահսկողությունը հատկապես առաջնագծի զորամասերում եւ «պատրաստ լինել ոչ միայն պատասխան, այլեւ կանխարգելիչ գործողությունների»: Ընդսմին, պետք է «առանձնակի ուշադրություն դարձնել հետախուզական գործունեությանը»:

Հետեւում է, որ հակառակորդը նախապատրաստում է դիվերսիոն ներթափանցման գործողությունների, որոնց նպատակը «զորքերի մարտունակության բարձրացումն է եւ վերջնարդյունքում՝ օկուպացված տարածքների ազատագրումը»: Հակառակորդի ռազմական գերատեսչության ղեկավարի բառապաշարը եւ ոճը մնում են անփոփոխ:

Հետաքրքրություն ներկայացնող միակ տեղեկությունն այն է, որ Ադրբեջանում նախապատրաստվում են պահեստազորից մասնագետներ զորակոչել, որոնք կհամալրեն մարտական հաշվարկներն ըստ մարտական պատրաստության ծրագրի: Նախատեսվում է նրանց պատրաստությունը բարձրացնելու նպատակով կազմակերպել դաշտային երթեր, այդ թվում՝ առաջնագծի ուղղությամբ:

  • Կիսվել: