երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանը հեռու է ԵԱՏՄ-ին անդամակցելուց. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Ադրբեջանը հեռու է ԵԱՏՄ-ին անդամակցելուց. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Ադրբեջանը հեռու է ԵԱՏՄ-ին անդամակցելուց: Մինսկում նման կարծիք է հայտնել ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն առաջին անգամ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Բաքուն պատրաստ է ակտիվացնել հարաբերությունները Եվրասիական միության հետ։

Լեբեդեւը կարեւորել է այն, որ ԱՊՀ երկրները քայլեր են ձեռնարկում փոխադարձ առեւտրի ակտիվացման ուղղությամբ։

՛՛Իհարկե, Ադրբեջանը դեռ հեռու է ԵԱՏՄ-ին միանալուց, բայց, այնուամենայնիվ, կարեւոր է հենց այն փաստը, որ ԱՊՀ երկրները, գիտակցելով իրավիճակի բարդությունը, այժմ ձեռնարկում են բոլոր հնարավոր քայլերը փոխադարձ առեւտուրն ակտիվացնելու համար՛՛,-ասել է Լեբեդեւը:

  • Կիսվել: